Այսօր: Կիրակի, 19 Սեպտեմբերի 2021թ.
Սարուխանի համայնապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԱՐՈՒԽԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սարուխանի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
30/03/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
15/04/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՏԵՐԻ ԱՓԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ

ՆՊԱՏԱԿՈՎ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ (ՈՒՌԵՆՈՒ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔ ԵՎ ՏՆԿՈՒՄ)

«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում»` ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրի շրջանակներում

Առաջարկվում է ժամանակավոր վճարովի աշխատանք (ուռենիների կտրոնների հավաք և տնկում) Գեղարքունիքի մարզի Մաքենիս, Ախպրաձոր, Մարտունի, Գեղհովիտ, Մադինա, Լեռնակերտ, Վարդենիկ, Ծովինար, Գանձակ, Լանջաղբյուր, Ծաղկաշեն, Գեղարքունիք, Սարուխան, քաղաք Գավառ, Մեծ Մասրիկ, Գեղամասար համայնք, քաղաք Վարդենիս համայնքների չափահաս բնակիչներին, ովքեր մեծապես տուժել են համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից: Աշխատանքներն համակարգում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, և ԳՄՀԸ-ն: Ծրագրին աջակցող տեղական գործընկերներն են «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» և «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպությունները:

ԿԱՆԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԾՐԱԳՐԻՆ ՈՂՋՈւՆԵԼԻ Է:

Աշխատանքների իրականացման ժամկետը ապրիլի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածն է, որի ընթացքում նախատեսվում է ներգրավել 300-ից 350 մասնակից՝ օրական 8-ժամ աշխատանքային գրաֆիկով:

Աշխատանքներին ներգրավելու հիմքը քաղաքացիա-իրավական պայմանագիրն է, իսկ վճարումը կատարվելու է միայն բանկային փոխանցումով:

Մեկ ուռենու շիվ կտրելու և տնկելու համար վճարելու ենք 60 (վաթսուն) ՀՀ դրամ (ներառյալ հարկային և այլ վճարային պարտավորությունները): Աշխատանքները ներառում են նաև ուռենու կտրոնները կտրելու, բերելու և տունկին նախապատրաստելու գործընթացները:

Առանց հարկային և այլ վճարային պարտավորությունների զուտ վարձատրության չափը մեկ ուռենու շիվ կտրելու և տնկելու համար կկազմի 45 ՀՀ դրամ, իսկ 1974 թվականից հետո ծնված քաղաքացիների համար՝ 43 ՀՀ դրամ:

Տնկվելու են նաև մոտ 12,000 մրգատու ծառերի (տանձենի և խնձորենի) տնկիներ, որոնց համար վճարում նախատեսված չէ: Մասնակիցների համար մինչ աշխատանքները սկսելը կկազմակերպվեն կրթական և իրազեկման մոտ 40-րոպեանոց բացօթյա քննարկումներ, որոնց ընթացքում կներկայացվեն աշխատանքային ուղեցույցն ու հիմնական կանոնները, ինչպես նաև կտրամադրվեն բանվորական ձեռնոցներ, էտի մկրատներ և ռետինե կոշիկներ:

Աշխատանքների յուրաքանչյուր մասնակից պետք է իր հետ ունենա ջուր և սնունդ. կազմակերպիչների կողմից նախատեսված չէ տրամադրել ջուր և սնունդ ինչպես նաև համապատասխան հագուստ դաշտային պայմաններում աշխատելու համար:

Յուրաքանչյուր համայնքում ուռենու կտրոնների կտրման և ծառերի տնկման աշխատանքների իրականացմանը կաջակցեն ծրագրի իրականացման թիմը, համայնքային իշխանությունների, ավագանու ներկայացուցիչները:

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ապրիլի 5-ն է /հայտի ձևը կցվում է/

Եթե հետաքրքրված եք ծրագրով, ապա կարող եք ներկայանալ ձեր համայնքապետարան, գրանցվել՝ տրամադրելով անձնագրային և սոց քարտի տվյալներ, հասցե, հեռախոսի համար և էլ. հասցե կամ լրացնել առցանց հայտը https://bit.ly/2O6WdUQ:

Հարցերի դեպքում կարող եք նամակ ուղարկել info@blejan.org էլեկտրոնային հասցեին, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել «Բլեջան» ՀԿ-ի գրասենյակ՝ հետևյալ հեռախոսահամարով. 077 764641:

Հայտը բավարարելու դեպքում, 15 օրվա ընթացքում, դիմողը կստանա տեղեկատվություն՝ աշխատանքների իրականացման պայմանագրի կնքման ամսաթվի, ժամի, վայրի վերաբերյալ։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում» ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ Կառավարության 15-րդ միջոցառմանը ուղղված ՔՈՎԻԴ-19-ի սոցիալական հետևանքների չեզոքացմանը և ապահովել դրա շարունակելիությունը ՀՀ Գեղարքունիքի մարզում։ Ծրագիրը կտրամադրի ժամանակավոր աշխատանք և աշխատանքի դիմաց եկամուտ այն մարդկանց, ովքեր մեծապես տուժել են համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից՝ միաժամանակ լուծելով բնապահպանական խնդիրներ։

Գետերի ափամերձ տարածքների վերականգնման նպատակով ծրագիրը կներառի ուռենիների և այլ տեղական տեսակների տնկում Գեղարքունիքի մարզի Սևանա լիճ հոսող նախանշված գետերի ափամերձ տարածքներում, ինչպես նաև աղբահավաք գետաբերաններում և գետերի առափնյա հատվածներում: Ծրագիրը դրական ազդեցություն կունենա կենսաբազմազանության, լանջերի պաշտպանության և ջրի որակի վրա:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
կից նյութ (354.3ԿԲ)
Բոլորը
Ասֆալտապատում
Ներհամայնքային շաբաթօրյակ
Ինչպես դիմել համայնքապետարան
Տեսահոլովակ
Ծրագրեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Սարուխան, Հ. Աբրահամյան 120
077214000
sarukhan.gegharquniq@mta.gov.am, sarukhanhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԱՐՈՒԽԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner