17.03.21
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՇՆՈՐՀԱԾ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ
|
2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Արիության» մեդալով են պարգեւատրվել Սարուխան համայնքից ժամկետային զինծառայողներ Վիգեն Եղիազարյանը և Ռաֆիկ Խեքոյանը, իսկ զինծառայող Հակոբ Հարությունյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի: Սարուխանի համայնքապետարանում այսօր կազմակերպված հանդիպման ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Գ. Սանոսյանը պարգևները հանձնեց զոհված զինծառայողների ծնողներին: Այդ մեդալները ևս մեկ անգամ փաստում են, որ մեր տղաները, ինչպես նաև նրանց զինակից ընկերները, հերոսաբար են կռվել: Նրանք գիտակցված ...
Մանրամասն |
|
28.01.21
ՍԱՐՈՒԽԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՎԱ ԱԲՐԱՀԱՄԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Հայոց բանակի կայացումն անշուշտ մեր անկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկն է: Չնայած տեղի ունեցող վերջին իրադարձություններին, մենք իրավունք չունենք կոտրվելու: Մենք պետք է շարունակենք հետևողականորեն բարձրացնել մեր զինված ուժերի մարտունակությունը, դարձնենք այն արդիական և շատ ավելի ուժեղ: Մենք պարտավոր ենք հիշել բոլոր այն ազատամարտիկներին, զինվորներին ու սպաներին ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի, ժողովրդի և այսօրվա բանակի կայացման համար: Փառք ու պատիվ հանուն հայրենիքի զոհված մեր քաջորդիներին: Հավերժ փառք: Հայոց բանակի քսանինամյակի առթիվ մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս, մեր քաջարի զինվորներին, հրամանատարներին ու սպաներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ...
Մանրամասն |
|
22.10.20
ՍԱՐՈՒԽԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՎԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՈՉԸ
|
Սիրելի սարուխանցիներ այս օրհասական պահին երբ որոշվում է մեր երկրի ճակատագիրը ՀՀ վարչապետի կոչից ելնելով խնդրում եմ ներկայանալ համայնքապետարան՝ կամավորագրվել մեր հայրենիքի սահմանների պաշտպանության սուրբ գործին, անհրաժեշտ է կազմել ջոկատ 30 հոգուց բաղկացած: Ունենք արդեն կամավորներ՝ Աբրահամյան Լյովա Ասլանյան Արտուշ Ավետիսյան Խաչատուր Իսկոյան Աշոտ Ավետիսյան Գրիգոր
|
|
04.10.20
ՍԱՐՈՒԽԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՎԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՈՉԸ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
|
Սիրելի՛ համագյուղացիներ, Հայաստան աշխարհը և Արցախը ներքաշված են մեր արյունարբու հարևաններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կազմակերպված ռազմական ագրեսիային, այսօր հայը պարտավոր է զենքը ձեռքին պաշտպանել մեր սրբազան հողը։ Հարգելի՛ սարուխանցիներ, այս պահին դիմում եմ ձեզ, քանզի վտանգված է մեր պետականությունը, ապրելու իրավունքը։ Եվ ում սիրտը ցավում է մեր երիտասարդների, կանանց, երեխաների համար պետք է ինքնակազմակերպվենք, դրսևորենք բարձր գիտակցություն և հայրենասիրություն՝ միասին ոտքի կանգնելով, պաշտպանենք մեր արժեքներն ու սրբությունները։Ուստի կոչ եմ անում բոլորս՝ 18-ից բարձր մարդկանց համախմբվել, կազմել կամավորական ջոկատ, պատրաստակամություն հայտնելով սատարելու մեր ժողովրդին։Հպարտանում ...
Մանրամասն |
|
21.09.20
ՍԱՐՈՒԽԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՎԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հարգելի հայրենակիցներ,Սեպտեմբերի 21-ը՝ անկախության օրը, մեր ժովրդի համար ավելին է քան տոնը: Այն իր մեջ ամփոփում է մեր պատմությունն իր ամբողջականությամբ: Քանզի բոլոր ժամանակներում անվերջ երազել և այդ գաղափարի համար անմնացորդ պայքարել ու նահատակվել են ժողովրդի հերոս զավակները: Այդ մղումով են գործել և դեպի նպատակակետը գնացել ժողովրդի լավագույն գործիչները: Մենք այն սերունդն ենք, որն ի վերջո ձեռք է բերել բաղձալի անկախությունը՝ մեծագույն պայքարի, ջանքերի, ուժի և նվիրվածության ներդրմամբ: Եվ այսօր էլ, երբ Հայաստանի անկախ պետությունը կայացած իրողություն է և իր արժանի տեղն է զբաղեցնում ժողովրդավարության ուղին բռնած աշխարհի մյուս երկրների շարքում, մենք շարունակում և շարունակելու ենք մեր ջանքերն ու ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 |