Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԱՐՈՒԽԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ-9-Ա

գիծ

ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Սարուխան, Հ. Աբրահամյան 120, Հեռ. 077214000

06 մարտ 2020թ.

 

 

 

ՍԱՐՈՒԽԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՓՈՂՈՑ N13 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԽԱԺԱԿ ՌԱԶՄԻԿԻ ԱՐԶՈՒՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և կամ տեղակայման  վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» 2387-Ն որոշմամբ, ՏԻՄ օրենքի 32-րդ հոդվածի 17 կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետը, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 2-րդ բաժնի և ՀՀ կառավարության 17.04.2003թ. N470-Ն որոշման հավելվածի պահանջները, հաշվի առնելով  «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից  19.02.2020թ. տրված հողամասի ու շինության հատակագիծը, որի համաձայն գ. Սարուխան, Ծովակալ Իսակովի փողոց N 13 հասցեում գտնվող Խաժակ Ռազմիկի Արզունյանին /ծնված 10.03.1966թ./, Արևհատ Գուրգենի Արզունյանին /ծնված 06.11.1971թ./, Անուշ խաժակի Արզունյանին /ծնված 07.11.1988թ./, Գնել Խաժակի Արզունյանին /ծնված 26.11.1989թ./ սեփականության իրավունքով պատկնող 0,132 հա մակերեսով հողամասի վրա առկա է  ինքնակամ կառուցված բնակելի տուն:  Նկատի ունենալով, որ  շինությունները կառուցվել են 2005-2010թթ-ին և որի  զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի վարչական տարածքում գտնվող, Խաժակ Ռազմիկի Արզունյանին /ծնված 10.03.1966թ./, Արևհատ Գուրգենի Արզունյանին /ծնված 06.11.1971թ./, Անուշ խաժակի Արզունյանին /ծնված 07.11.1988թ./, Գնել Խաժակի Արզունյանին /ծնված 26.11.1989թ./ սեփականության իրավունքով պատկանող 05-078-0186-0022 կադաստրային ծածկագրով, գ. Սարուխան, Ծովակալ Իսակովի փողոց N13 հասցեի 0,132 հա մակերեսով հողամասը և դրա վրա 2005 թվականին ինքնակամ կառուցված 175,5 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 2010 թվականին կառուցված 78.21 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունները, 2005 թվականին կառուցված 27.53 քմ արտաքին մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:
  2. Կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
  3. Խաժակ Ռազմիկի Արզունյանին՝ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացված կառույցի համար համայնքի բյուջեի  900175103390 հ/հ-ին վճարել՝ 262.839դ (երկու հարյուրվաթսուներկու հազար ութ հարյուր երեսունինն) ՀՀ դրամ (բնակելի տան համար10000x175.5x0,11=193.050 (հարյուր իննսուներեք հազար հիսուն) ՀՀ դրամ, օժանդակ շինությունների և պարիսպի համար 6000x105.74x0,11=69.789 (հարյուր իննսուներեք հազար հիսուն) ՀՀ դրամ)
  4. Հողամասին  և բնակելի տանը տրամադրել   գ. Սարուխան, Ծովակալ Իսակովի փողոց N 13 հասցեն:
  5. Խաժակ Ռազմիկի Արզունյանի կողմից 60-օրյա ժամկետում սահմանված գումարը համայնքի բյուջե չվճարելու դեպքում սույն որոշումն համարել ուժը կորցրած:
  6. Սահմանված գումարը վճարելուց հետո սույն որոշումը ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  սպասարկման գրասենյակ՝ գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԼՅՈՎԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ