ՍԱՐՈՒԽԱՆ
Պետությունը- Հայաստանի Հանրապետություն
Մարզը- Գեղարքունիք
Կարգավիճակը- գյուղական համայնք
Ազգային կազմը- հայեր
Կրոնը- Քրիստոնեություն
Լեզուն- հայերեն
Վարչական տարածքը- 6652,03հա
Տնտեսությունների թիվը- 2985
Բնակչության թիվը-8370
Ընտրողների թիվը- 5884
Հեռավորությունը Երևանից- 103կմ
Հեռավորությունը մարզկենտրոնից- 10կմ
Բարձրությունը ծովի մակերևույթից- 2000-3181մ (Գռասար)
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ, ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Սարուխան գյուղը գտնվում է Գեղամա լեռների ստորոտում, հս. լ.40օ 17՛ 21՛՛, ավ. ե. 45օ08՛03՛՛, Գավառագետի Գռիձոր և Կուկուձոր վտակների միջև: Հյուսիսից սահմանակից է Գանձակ, հարավից և հարավ-արևելքից` Լանջաղբյուր, հյուսիս-արևելքից`Կարմիրգյուղ, իսկ արևմուտքից` Գեղամա լեռներին: Վարչական տարածքը 6652,03 հա է, որի մեծ մասը ալպյան արոտներ են: Ռելիեֆը կտրտված է, ունի թեքություն արևելքից արևմուտք: Կլիման չափավոր ցամաքային է, օդի հարաբերական խոնավությունը միշտ ցածր 35-50%: Ամառը զով է, ձմեռը չափավոր ցուրտ: Ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը դիտվել է հունվարին -32օC, իսկ բացարձակ առավելագույնը` 33օC, հուլիս-օգոստոս ամիսներին: Ձնածածկույթի տևողությունը տատանվում է 90-200 օր: Տարեկան տեղումների քանակը 400-500մմ: Քամիները հաճախակի են, գերակշռող ուղղությունը` հարավ-արևմտյան: Գյուղի կենտրոնական մասի ամենացածր կետում են գտնվում աղբյուրները`վայրկյանում 800-1000լ ելքով: Այստեղից խմելու ջուրը պոմպերով մղվում է գյուղի թաղամասեր և հարևան Կարմիրգյուղ: Սարուխանի տարածքում կան շինանյութի` բազալտ քարի, ավազի, կավի և այլ հանքավայրեր: Գռիձորում կան հանքային բուժիչ ջրեր, որոնք չեն օգտագործվում:
ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Հիմնադրվել է Ք.ա. 2-1 հազարամյակներում կառուցված կիկլոպյան ամիոցի հարավ-արևմտյան կողմում Ք.ա. 1-ին հազարամյակում: Ամրոցը` որի ավերակները նշմարվում էին Ծաղկավանքի բլուրի վրա, ունեցել է ստորերկրյա թունել դեպի մոտակա գետը: Ամրոցը համարվել է Ռուսա 1-ին արքայի կողմից հիշատակված Վելակունի (Գեղարքունիք) երկրի 23 թագավորներից մեկի նստավայրը: Գյուղի տարածքից հայտնաբերվել է արտաշիսյան սահմանաքար: Ինչը վկայում է, որ Արտաշես 1-ին Բարեպաշտ արքայի օրոք (Ք.ա. 189-160թթ) այստեղ արդեն գյուղական համայնք է ձևավորված եղել:
Միջնադարում եղել է Գեղարքունիքի ամենախոշոր գյուղը, իսկ 17-րդ դարում եղել է գավառապետի նստավայրը: Գավառապետ մելիքներից հայտնի են Մելիք Փարսադանը, Մելիք Մալխասը և Մելիք Մանուչարը: Վերջինս անվանատուն է գյուղից արևելք ընկած լեռներին և հարակից Մանուչարի հովտին: Իր աստվածահաճո գործերով հայտնի է եղել Մխիթար եպիսկոպոսը, ով Մելիք Փարսադանիc հալածվելով հեռացել է գյուղից, հաստատվել է Սևանա կղզում և իր առաքինի վարքի համար Փիլիպոս կաթողիկոսի կողմից կարգվել է վանահայր:
Գյուղը մինչև 1928թ. կոչվել է Դալիղարդաշ, անուն որը եղել գյուղի հայ մելիքներից մեկի (Էհիի պապի) մականունը: 18-րդ դարի կեսերին գյուղը հիմնովին ավերվել է լեզգիների կողմից: 19-րդ դարի սկզբների Երևանի խանի ջանքերով այստեղ հաստատվել են քոչվոր թաթարներ, որոնք կլիմային չդիմանալով շուտով հեռացել են:
Սարուխանի ներկայիս բնակիչների նախնիները 116 տնտեսություն 700 շնչով եկել են Հին Բայազետի Զանկիզոր (Զանկյազուր) և Սրբահան (Սուրբ Օհան) գյուղերից 1830թ. հունիսին: 1850թ. գյուղացիների ջանքերով բացվել է գյուղի առաջին դպրոցը, իսկ 1897թ. պետական երկդասյա դպրոց:
Սարուխանցիները աչքի են ընկել թե առաջին և թե երկրորդ աշխարհամարտերի տարիներին: Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել են 1273 սարուխանցիներ որոնցից 409-ը չեն վերադարձել: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Սարուխանը տվել է 3 գեներալ, 12 գնդապետ, 13 փոխգնդապետ և բազմաթիվ սպաներ:
Համայնքը ընդգրկված է Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայում, ինչպես նաև միջհամայնքային միավորման անդամ է: Բյուջետային ոլորտում ամեն տարի արձանագրվում են հաջողություններ: Բյուջեի կատարողական մասը հասնում և գերազանցում է 100 տոկոսը:
Բնակչության հիմնական մասը զբաղվում է արտագնա աշխատանքով: Մեծ տոկոս է կազմում գործազուրկների թիվը, աշխատատեղեր չլինելու պատճառով բարձրագույն կրթությամբ շատ մասնագետներ դուրս են մնացել աշխատանքային ոլորտից:
Կենտրոնական ճանապարհը ամբողջությամբ ասֆալտապատ է, հեռահաղորդակցության և տրանսպորտային կապը գտնվում է բավարար վիճակում: Փողոցները լուսավորված են: Կանոնավոր կերպով կատարվում է աղբահեռացումը:
Գյուղն ունի երեք միջնակարգ դպրոց, արվեստի դպրոց, երկու մանկապարտեզ, գրադարան, պատմության թանգարան: Վերանորոգվել են Մշակույթի տունը և Բժշկական ամբուլատորիան, որն սպասարկում է ոչ միայն Սարուխան, այլ նաև Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղերի բնակչությանը:
Վերանորոգվել են 1893թ. կառուցված ս. Գևորգ եկեղեցին և 8-9դդ. Թուխ Մանուկ մատուռը: Ընթացքի մեջ են ս. Աստվածածին եկեղեցու կառուցման աշխատանքները: Սարուխանը տվել է գիտության, մշակույթի, արվեստի, զինվորական, քաղաքական, պետական և այլ ոլորտների բազում նշանավոր մարդիկ:
Տվյալներ չկան...
Facebook
YouTube